24.07.2013|
18:14
Լույս է տեսել բանաստեղծ, թարգմանիչ, դիվանագետ Աշոտ Ալեքսանյանը հերթական` «Երգերի գիրքը» ժողովածուն, որի շնորհանդեսին ներկա էին գրողներ, նրա ընկերները, համակուրսեցիները, և ինչպես դիպուկ նշվեց, հեղինակի «հեղինակները»` ծնողները: Միջոցառման ընթացքում հնչեցին հեղինակի խոսքերով գրված երգերը` իր իսկ կատարմամբ (կիթառով): Ալեքսանյանը գիրքը նվիրել է դստերը` Տաթևիկին: